Beyonce- I was here (ես եղել եմ այստեղ)  Больше

Реклама

Ссылка

Սարյան Մարտիրոս

Սարյան Մարտիրոս
1880, ք. Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) 
1972 թ., Երևան 
(թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու 
պանթեոնում)
 

 Մ. Սարյան. «Աշտարակի 

Կարմրավոր եկեղեցին» (1956 թ.)

Մ. Սարյան. 
«Քայլող կինը» (1911 թ.)
«Փյունիկյան արմավենի» (1911 թ.)
Մ. Սարյան. «Կատարինե Սարյանի 
դիմանկարը» (1963 թ.)
«Աշնանային ծաղիկներ և մրգեր» (1939 թ.)
«Հայկական ժողովրդական հեքիաթներ»-ի պատկերազարդումներից (1937 թ.) 
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս 
Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:
 
Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: 
Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898 թ.), Սոֆյա Միանսարյանի (1903 թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902 թ.) և այլ գործեր:
1901 թ-ին Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թ-ին՝ Անիում: Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր: 
Ստեղծագործության 1-ին շրջանում (1904–09 թթ.), հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից, Սարյանն ստեղծել է նոր ու արդիական արվեստ, որը կոչվում է «սարյանական»: 1907 թ-ին Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904 թ., «Ծաղկած սարեր», 1905 թ., «Համբույր», 1906 թ., «Հեքիաթ», 1908 թ., և այլն), որը տոգորված է կյանքի առօրյայից բարձրանալու և տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալի ձգտումով: 
Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910 թ.), Եգիպտոսում (1911 թ.), Պարսկաստանում (1913 թ.): Այդ շրջանի գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի, կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են: 
1910-ական թվականների պատկերներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է նոր, ինքնատիպ արժեք ու որակ:
Մեծ եղեռնի (1915 թ.) ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին. Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց: 
1916 թ-ին Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան…» ժողովածուն, 1919 թ-ին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան: 
 
Изображение
 
 
Изображение
 
Изображение
 
Изображение
 
Изображение
 
 

images (8) ответственность-наркотикиԹմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է Больше

Ссылка

Վահան Տերյան

Изображение Больше

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 1. Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներըИзображение Больше

Պարույր Սևակ

Изображение

Դու Եկար Больше

Նախորդ պարի մասին ֆիլմի 2-րդ հատվածն է…

Ֆիլմի անւնն է Step up:Այն կազմված է 4 մասից:Ֆիլմը պարերի մասին է՝ փողոցային պարի և դասականի:Այս երկու տեսակի պարավոճերը մռցում են իրար հետ,բայց արդյունքում միավորվում:

Ссылка

Назад — предыдущие записи