Անվերնագիր խոսքեր

84_main

ԽՈՍՔԸ

Ինչ դեր ունի խոսքը մարդու կյանքում: Ինչու ենք միմյանց մասին կարծիք կազմում առաջին խոսքից: Ինչ կարող է անել խոսքը կամ բառը:

Ճիշտն ասած վերը գրված արտահայտություններից մեկը կցանկանայի փոխել, գրել այնպես, ինչպես որ ես եմ համարում ճիշտ՝ ըստ իմ մտածողության: Ես չեմ համարում, որ ճիշտ է կամ պետք է կարծիք կազմել առաջին խոսքից, հնարավոր է, որ ճիշտ պահին կամ ճիշտ տեղում չես հայտնվել դու, կամ այդ խոսքը արտահայտող մարդու մոտ հոգեպես ծանր պահ է կամ հակառակը, և նա շփոթված է կամ բարկացած: Անհրաժեշտ է շփվելով մարդու հետ ավելի լավ ուսումնասիրել նրա բնավորությունը, որպեսզի կարծիք կազմելիս խոչնդոտներ չլինեն: Ամեն դեպքում ժամանակն է գտնել այն լավ բանալին, որ ցույց է տալիս կյանքում այն խոսքերն ու բառերը, որոնք իրոք բնորոշում են տվյալ անձնավորությանը: Հիշենք մի շատ տարածված արտահայտություն՝ արտաքինը խաբուսիկ է, և, համեմատելով այս արտահայտության հետ՝ ինչու ենք միմյանց մասին կարծիք կազմում առաջին խոսքից,  կարող ենք ասել, որ դա իրոք այդպես է, ինչպես արտաքինն է խաբուսիկ առաջին հայացքից, այնպես էլ մարդու մասին պետք չէ կարծիք կազմել մի քանի խոսքից:

life13

ԱՎԵՐՆԱԳԻՐ

Այդ դեպքերից հետո շատերն էին խոսում այդ մասին, շատերը լռում էին, բայց, ավա՜ղ, քչերը միայն մտածեցին, թե ինչպես կվարվեին իրենք: Ես էլ մտածեցի, թե ինչ կանեի, մտածեցի, ու հասկացա, որ պետք է մտածել ոչ միայն քո անձի լավ, ապահով, հարմար և հաճելին լինելու մասին, այլ նաև քեզ շրջապատող մարդկանց՝ տարեցների, երեխաների, կանանց, տղամարդկանց և անգամ կենդանիների մասին: Մարդիկ կնույնիսկ իրենց կյանքում արդեն տեղի ունեցած տարբեր դեպքերից հետո չեն փոխվում և ասեմ նույնիսկ հակառակը, ավելի ու ավելի են պարփակվում, չարանում, դառնում են եսասեր, ինքնահավան, չար, նենգ՝ հայրենակիցների, հարևանների, նույն ազգին ու կրոնին, հավատքին պատկանող մարդկանց նկատմամբ:  Չեմ հասկանում, չեմ էլ ցանկանում հասկանալ այս երևույթը, ասեմ ավելին, հրաժարվում եմ հասկանալ անհասկանալին: Մարդիկ անգամ իրենց ընտանիքներում մեկը մյուսին դարձել են օտար, անծանոթներ, ամեն մեկը ունի իր կյանքը մյուսից անկախ, ստեղծել է իր աշխարհը՝ մոռանալով, որ իր կողքին ապրող մարդկանց կյանքն էլ է իրենը, իր հետ կապ ունի: Անգամ տեղի ունեցած դեպքերց էլ դաս չեն քաղում, չեն փոխվում, չեն էլ մտածում, նույնիսկ մտադրություն չունեն մտածել այդ խնդրի շուրջ և հաջորդ սերնդին դաստիարակում են նույն կերպ մտածել և հոգալ միայն իր մասին, երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են ընտանիքում:

Ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր թեկուզ ուշ (մեջբերեմ՝ լավ է ուշ, քան երբեք), բայց հասկանում են և ճիշտ ժամանակին դեպքերին բնական ընթացք են տալիս, և շատ ավելի սիրում եմ այն մարդկանց, ովքեր մտածում են, քայլում, գործողություններ կատարում ճիշտ՝ ոչ չարացած, հոգատար, բարի, կամեցող և սիրալիր:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: