ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ParuyrSevak

Այսօր գրականության դասին ընթերցանություն էր: Ամեն սովորող ինքնուրյուն ընտրում էր իր սիրելի բանաստեղծությունը և հենց ինքն էլ ընթերցում բոլորի համար, ապա ընթերցողը բոլորի հետ միասին ուսուցչի օգնությամբ մեկնաբանում տվյալ ստեղծագործությունը:

Պարույր Սևակ

ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու … որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ…
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ,
Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է…

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր –
Մեկ՝ ասողին,
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին…

Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…

Այս բանաստեղծության մեջ նա պատմում էՙ թե ինչպես է անմնացորդ սիրել և նվիրվել նրան, որ անգամ չի նկատել նրա թերությունները, հավատացել է, բայց և ոչինչ չի ստացել ի պատասխան, անգամ հավատացել է այն բանին, ինչն իրականում չի էլ եղել: Հեղինակը հասկանում է, որ սխալվել է, քանի որ նա չի եղել այն, ինչ կարծում էր ինքը: Իրեն ճիշտ ճանապարհից շեղել է, խաբել, ստել և հեղինակը համարում է, որ ինքը արժանի չէր այդ վերաբերմունքին:

Անգամ բանաստեղծը մեջբերում է բառեր հեքիաթից և բանաստեղծությունը եզրափակում երկնքից ընկնող երեք խնձորով, նաև նշում, որ հոգնել է հեքիաթներից:

Պարույր Սևակ

ԿԵՆԱՑ

Թե մերժես անգամ,
Կամ թե ուրանաս սերս թանկագին,
Դարդից կմեռնեմ…
Թե Քո ջերմ սրտում նոր ընկեր գտնես
Ու ամուսնանաս նրա հետ մի օր,
Խնդրում եմ միայն, որ հարսանիքիդ, Դու ինձ էլ կանչես…
Որ գամ ու տեսնեմ հարսնացու դառած`
Թեկուզ, ուրիշի գրկում փաթաթված…
Քեզ խոսք եմ տալիս, ինձ ճիշտ հասկացիր,
Քո հարսանիքին ես երբեք չեմ տխրի…
Քո հարսանիքին ես միշտ կպարեմ
Ու դու վիշտս անգամ չես էլ նկատի…
Իսկ երբ թամադան, իր տեղում նստած,
Բաժակը ձեռքին, «համբույր», կգոչի
Բոլորից ուրախ ես վեր կթռչեմ,
Եվ ամենից զիլ «համբույր», կգոչեմ …
Կմոտենամ Ձեզ, և միայն այդ ժամ,
Իմ աչքերում արցունքի կաթիլներ կնկատես
Եվ փեսացուիդ Դու կամաց կասես,
Թե իբր, ուղղակի, չափից շատ եմ խմել….
Եվ ես, մի փոքր կենաց կասեմ Ձեզ….
-Կյանքում, միշտ, կանաչ ճանափարհ մտնեք,
Լավ օրից բացի, վատ օր չտեսնեք,
Թող Ձեր աչքերից արցունքներ չգան ,
Իսկ եկած դեպքում` միայն ուրախության,
Թող որ միշտ հպարտ լինեք իրարով
Եվ դուք կհաղթեք, վեր Աստված վկա….
Ու թաց աչերս, աչերիդ հառած,
Մի բան էլ կասեմ.
-Իմ բախտի հեռվում ում էլ որ հասնեմ,
Ումից էլ որ դուստր ունենամ,
Նրան կկոչեմ ես քո անունով,
Որ ամեն անգամ, անունդ տալով,
Սիրտս լցվի լուռ արտասուքով…
Ասելուց հետո կփորձեմ խմեմ բաժակս գինով,
Բայց չեմ կարենա,
Կնկնեմ մտքով ու լուռ կհեռանամ,
Իսկ հեռանալուցս հետո փեսացուդ, կամաց կհարցնի,
Թե ով եմ եղել,
իսկ Դու, թախիծդ մտքումդ պահած,
Ուսերդ անտարբեր կսկես շարժել…
Մի պահ շուռ կգամ
Ու կտեսնեմ քեզ, մեղավոր կանգնած,
ՄԻ բան էլ կասեմ, դավաճան իմ սեր,
-Եղիր երջանիկ…

Ու կհեռանամ… և, գուցե հավերժ…

Կգրեմ անկեղծ, չեմ ցանկանում մեկնաբանել Պ. Սևակի այս բանաստեղծությունը ինձ համար մի շատ պարզ պատճառով, այն կհասկանա յուրաքանչյուր մարդ, ով թեկուզ մի քիչ մոտ է կանգնած հեղինակի այն հոգեվիճակին, որը նկարագրված է բանաստեղծությունում, քանի որ հեղինակը ապրել է գրված բառակապակցությունները, բառերը, տառերը և նրանցում թաքնված զգացմունքը: Ճիշտ է, Սևակի բոլոր բանաստեղծություններն էլ ունեն պատմություն, իմաստ, բայց այս ստեղծագործությունը սիրում եմ ամենից առավել:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: