ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ParuyrSevak

Պարույր Սևակ  «Կենաց»

Թե մերժես անգամ,
Կամ թե ուրանաս սերս թանկագին,
Դարդից կմեռնեմ…
Թե Քո ջերմ սրտում նոր ընկեր գտնես
Ու ամուսնանաս նրա հետ մի օր,
Խնդրում եմ միայն, որ հարսանիքիդ, Դու ինձ էլ կանչես…
Որ գամ ու տեսնեմ հարսնացու դառած`
Թեկուզ, ուրիշի գրկում փաթաթված…
Քեզ խոսք եմ տալիս, ինձ ճիշտ հասկացիր,
Քո հարսանիքին ես երբեք չեմ տխրի…
Քո հարսանիքին ես միշտ կպարեմ
Ու դու վիշտս անգամ չես էլ նկատի…
Իսկ երբ թամադան, իր տեղում նստած,
Բաժակը ձեռքին, «համբույր», կգոչի
Բոլորից ուրախ ես վեր կթռչեմ,
Եվ ամենից զիլ «համբույր», կգոչեմ …
Կմոտենամ Ձեզ, և միայն այդ ժամ,
Իմ աչքերում արցունքի կաթիլներ կնկատես
Եվ փեսացուիդ Դու կամաց կասես,
Թե իբր, ուղղակի, չափից շատ եմ խմել….
Եվ ես, մի փոքր կենաց կասեմ Ձեզ….
-Կյանքում, միշտ, կանաչ ճանափարհ մտնեք,
Լավ օրից բացի, վատ օր չտեսնեք,
Թող Ձեր աչքերից արցունքներ չգան ,
Իսկ եկած դեպքում` միայն ուրախության,
Թող որ միշտ հպարտ լինեք իրարով
Եվ դուք կհաղթեք, վեր Աստված վկա….
Ու թաց աչերս, աչերիդ հառած,
Մի բան էլ կասեմ.
-Իմ բախտի հեռվում ում էլ որ հասնեմ,
Ումից էլ որ դուստր ունենամ,
Նրան կկոչեմ ես քո անունով,
Որ ամեն անգամ, անունդ տալով,
Սիրտս լցվի լուռ արտասուքով…
Ասելուց հետո կփորձեմ խմեմ բաժակս գինով,
Բայց չեմ կարենա,
Կնկնեմ մտքով ու լուռ կհեռանամ,
Իսկ հեռանալուցս հետո փեսացուդ, կամաց կհարցնի,
Թե ով եմ եղել,
իսկ Դու, թախիծդ մտքումդ պահած,
Ուսերդ անտարբեր կսկես շարժել…
Մի պահ շուռ կգամ
Ու կտեսնեմ քեզ, մեղավոր կանգնած,
ՄԻ բան էլ կասեմ, դավաճան իմ սեր,
-Եղիր երջանիկ…

Ու կհեռանամ … և, գուցե հավերժ…

Կգրեմ անկեղծ չեմ ցանկանում մեկնաբանել Պ.Սևակի այս բանաստեղծությունը ինձ համար մի շատ պարզ պատճառով,այն կհասկանա այն մարդը ով թեկուզ մի քիչ մոտ է կանգնաց իրեն,ով ապրել է գրված բառակապակցությունները,բառերը,տառերը և նրանցում թաքնվեծ զգացմունքը:Ճիշտ է Սևակի բոլոր բանաստեղծություններն էլ ունեն պատմություն,իմաստ,բայց այս այն ստեղծագործությունն է որը սիրում եմ ամենից առավել:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: