12 -րդ դաս. Կտիկյան Քրիստինե
1.Հասմիկն ուզում է 2**8 թվի մեջ դատարկ տեղերը լրացնել այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3- ի: Քանի՞ այդպիսի հնարավորություն գոյություն ունի:
(A) 29 (B) 30 (C) 19 (D) 20 ( Е) 33
- Երկու անհայտ թվեր և 3 և 4 թվերը գրված են 2×2 աղյուսակի վանդակներում: Հայտնի է, որ տողերում գրված թվերի գումարը 5 և 10 է, իսկ սյուներից մեկում գրված թվերի գումարը` 9: Անհայտ թվերից մեծը հավասար է` (A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 ( Е) 3
- Տրված են –9 ; 0 ; –5 ; 5 ; –4 ; –1 ; –3 յոթ թվերը: Դրանցից վեցը բաժանենք երկու թիվ պարունակող խմբերի այնպես, որ յուրաքանչյուր խմբի թվերի գումարը լինի նույնը: Ո՞ր թիվը դուրս կմնա:
(A) 5 (B) 0 (C) -3 (D) -4 ( Е) -5
- Ուղղանկյուն զուգահեռանիստի կողմերը ամբողջ թվեր են (չափման միավորը` սանտիմետր) և կազմում են q=2 հայտարարով երկրաչափական պրոգրեսիա: Նշված թվերից ո՞րը կարող է լինել այդ զուգահեռանիստի ծավալը:
(A) 120 սմ3 (B) 188 սմ3 (C) 216 սմ3 (D) 350 սմ3 (E) 500 սմ3
- 1. Ակվարիումում կա 200 ձուկ: Դրանց 1%- ը կապույտ է, մնացածը` դեղին: Քանի՞ դեղին ձուկ պետք է վերցնել ակվարիումից, որպեսզի կապույտ ձկները կազմեն ակվարիումի ձկների 2%- ը:
(A) 2 (B) 4 (C) 20 (D) 50 (E) 100
- Մարիամը, Վիգենը և Լուսինեն գնացին սրճարան: Նրանցից յուրաքանչյուրը վերցրեց երեք բաժակ հյութ, երկու պաղպաղակ և հինգ կարկանդակ: Որքա՞ն է կազմել վերջնական հաշիվը: (A) 39,20 (B) 38,20 (C) 37,20 (D) 36,20 (E) 35,20
- Ի՞նչ թիվ է գրված *-ի տեղում, եթե հայտնի է, որ երկու տողերում թվանշանների գումարը նույնն է։ (A) 1010 (B) 1020 (C) 1910 (D) 1990 (E) 2020
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 2010 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | * |
- Երկու դատարկ խորանարդների հիմքերի մակերեսները 1 դմ2 և 4 դմ2 են։ Մենք ուզում ենք փոքր խորանարդի միջոցով աղբյուրից ջուր բերելով՝ ամբողջությամբ լցնել մեծ խորանարդը։ Քանի՞ անգամ պետք է գնանք աղբյուրը։
(A) 2 անգամ (B) 4 անգամ (C) 6 անգամ (D) 8 անգամ (E) 16 անգամ
- Արկղում կան գնդակներ։ Յուրաքանչյուր գնդակի վրա գրված է մեկական բնական թիվ: Բոլոր թվերը տարբեր են։ Գնդակներից 30- ի վրա գրված է 6- ի բազմապատիկ թիվ, 20- ի վրա՝ 7- ի բազմապատիկ թիվ, իսկ 10 վրա`42- ի բազմապատիկ թիվ։ Առնվազն քանի՞ գնդակ կա արկղում։
(A) 30 (B) 40 (C) 53 (D) 54 (E) 60
- Ուղեբեռի համար ավիաընկերությունը չի պահանջում վճարել, եթե այն չի գերազանցում ինչ-որ սահմանված չափ։ Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար վճարվում է ֆիքսված գումար։ Տեր և տիկին Հակոբյանների ուղեբեռը 60 կգ էր, և նրանք լրացուցիչ վճարեցին 3 եվրո: Պրն. Պողոսյանի ուղեբեռը նույնպես 60 կգ էր, սակայն նա վճարեց 10,50 եվրո։ Ո՞րն է այն առավելագույն կշիռը, որը կարող է իր հետ տանել մեկ ուղևորը՝ առանց լրացուցիչ վճարի։
(A) 10 կգ (B) 18 կգ (C) 20 կգ (D) 25 կգ (E) 39 կգ
11 . 3x3x3 խորանարդը կառուցված է 27 միանման փոքր խորանարդից։ Հարթությունը ուղղահայաց է մեծ խորանարդի անկյունագծին և անցնում է դրա կենտրոնով։ Քանի՞ փոքր խորանարդ է հատում այդ հարթությունը։
(A) 17 (B) 18 (C) 19 (D) 20 (E) 21
Недавние комментарии