ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

armenian-alphabet

1.Հայ ժողովրդի համար ի՞նչ ճանապարհ է նախանշում Խորենացին «Ողբ»-ում՝ դժբախտություններից ազատվելու համար:

Պատասխան. Խորենացին   «Ողբ»-ում նախանշում է   ներքին արատները տեսնելու, դրանք ընդունելու, խոստովանելու և այդպիսով ազգային բարօրության հասնելու  ճանապարհը, կարճ ասած` ինքնամաքրման ճանապարհը:

 

2. Ինչպես գիտենք, անձնավորումը գեղարվեստական գրականության մեջ տարածված պատկերավորման միջոց է, որի դեպքում առարկաներին, երևույթներին և կենդանիներին վերագրվում է մարդկային հատկանիշներ:

Գրիր հայ գրականության այդպիսի օրինակներ /նվազ. 3/:

Պատասխան. Ն. Շնորհալի` «Ողբ Եդեսիո», Ռ. Պատկանյան` «Արաքսի արտասուքը», Պ. Դուրյան` «Լճակ», Վ. Տերյան «Անտրտնջություն»

 

3.Բառերի այս խառնաշփոթից կազմիր Ավ. Իսահակյանի և Հովհ. Թումանյանի բանաստեղծություններից քառյակներ: Նշիր ստեղծագործությունների վերնագրերը:

Հոգին, հեռացել եմ, խեղճ, սև, անհուն,պանդուխտ եմ , տառապելով, տուն, հայոց,մի ծով, իմ, չունիմ, ազիզ, ծովում, հայրենիքես,էն, մորես, մի ծով , բաժանվել եմ, տըխուրտըրտում, խավար, լող է տալիս  քուն, ահագին, չունիմ, վիշտը:

Պատասխան.

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

«Հայոց վիշտը»

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

                        «Մայրիկիս»

4. Շամիրամ և Իսմիլ Խաթունի՞նչ ընդհանրություններ ունեն այս կանայք:

 Պատասխան` Այս երկու կանայք իրենց ուզած տղամարդկանց  տիրելու, իրենց կամակատարը դարձնելու և այդ ճանապարհով նրանց հայրենիքը զավթելու համար դիմում են խարդախ միջոցների` առաջարկում   պաշտոն, փառք:   

5.                          Ո՛վ մանիշա՛կ, մանիշակ,
Ինչո՞ւ այդպես գլխիկոր
Նայիս հողին սըգավոր․․․
Ո՜հ ինչի՞ այդ նըշանակ։

Միթե դու կո՞ւյս մը տեսար,
Որուն աչաց քով կապուտ՝
Ըզքեզ գըտար այնչափ մութ,
Որ կը սըգաս սևահար։

Պ. Դուրյանի այս բանաստեղծությանՄանիշակ») տողերը գեղարվեստականմտածողությամբ բանաստեղծի ո՞րստեղծագործությունն են հիշեցնում: Գրիր հուշողտողերը:

Պատասխան` «Լճակ»

 

Ինչո՞ւ ապշած ես, Լըճակ,
ՈՒ չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ:
 

6. Լրացրու Սայաթ-Նովայի բանաստեղծության բաց թողնված տողերը:

Դուն է՛ն գըլխէն իմաստուն իս, խիլքդ յիմարինբաբ մի՛ անի,

………………………………………………………………………,

………………………………………………………………………,

Թէ վուր, գիդիմ, բէզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛անի:

Պատասխան`

էրազումը տեսածի հիդ միզի մե հեսաբ մի՛ անի,

Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբմի՛ անի

7.Ինչպե՞ս է կոչվում Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»  վեպի հավելվածը: Ո՞րն է դրա հիմնական գաղափարը: 

Պատասխան. Այն կոչվում է «Զանգի»: Հիմնական գաղափարը հետևյալն է` հեղինակը Զանգի /Հրազդան/ գետի խոլական ընթացքի, ահեղ ալիքների  թնդյունի, ափերին զարնվելու և ճանապարհին ամեն բան տակնուվրա  անելու կարողության նկարագրության մեջ ուզում է տեսնել հայրենիքը պաշտպանող  հայ մարտիկների ուժը և վճռականությունը: Ներքին ուժին պիտի միանան նաև նրա արևմտյան հայրենակիցները, որոնք վեպի հավելվածում ներկայացված են գետերի սիմվոլիկայով:

8. Ո՞ւմ մասին են հետևյալ շրջասույթները.

ա/Ազատության երգիչ

 բ/պլպուլն Ավարայրի

գ/նորավեպի իշխան

դ/վարդի և սիրո երգիչ

ե/Սկյուտարի սոխակ

զ/հիվանդ, հանճարեղ պատանի
 

Պատասխան` ա/ Մ. Նալբանդյան        դ/Սայաթ-Նովա

      բ/ Եղիշե                          ե/Պ. Դուրյան

     գ/ Գ. Զոհրապ                  զ/Մ. Մեծարենց

 

9. Նշեք Սասնա դյուցազունների կանանց անունները:

1/Սանասար

2/Մեծ Մհեր

3/Սասունցի Դավիթ

4/Փոքր Մհեր

Պատասխան` 1/ Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն

     2/Արմաղան

    3/Խանդութ

  4/Գոհար

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: